Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Արեւմտահայոց ուսումնասիրութեան կենտրոնում այսօր գրքի շնորհանդէս էր: Գիրքը կոչւում է «Կրօնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի հանրապետութիւնում»:
Հնարաւոր ընթերցողների մի մասը հէնց Թուրքիայում էլ ապրում է. վստահեցնում է գրքի հեղինակ Հայկազուն Ալվրցեանը: Հէնց այդ պատճառով էլ այն լոյս է տեսել նաեւ թուրքերէն:
Գրքում ներկայացուած են Օսմանեան Կայսրութիւնում եւ Թուրքիայի Հանրապետութիւնում հայերի կրօնափոխութեան հետ կապուած մի շարք դրուագներ: Առանձին գլուխ է յատկացուած նաեւ համշենահայերի եւ Դերսիմի հայերի կրօնափոխությն խնդրին:
Աշխատութիւնը հրատարակուել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» դրամաշնորհային մրցոյթի շրջանակում: